Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Դուք քաղաքապե՞տ եք, թե՞ փորձանք»

«Դուք քաղաքապե՞տ եք, թե՞ փորձանք»
30.07.2022 | 11:08

Քեզ քաղաքապետի աթոռին տեղադրողի հերն եմ անիծել:
Էդ որ մարդկանց առավոտ կանուխ քնահարամ, թարժաժ ես անում, ծնգծնգոցով, զնգզնգոցով վեր ես կացնում, հարցնում ե՞ս «Վեոլիա Ջուր» ընկերությանը, թե ինչու այդ ժամերին և առհասարակ շուրջօրյա ջուր չի տալիս, որ մարդիկ լվացվեն, լոգանք ընդունեն, նոր գնան գործի:


Ձեր չսիրած նախկիններն ինչպե՞ս էին մշատպես շուրջօրյա ջուր ապահովում:
Թե՞ եվրոպական «Վեոլիա» ընկերությունն էլ, «խփնված» ու գույնզգույն, զոմբիգենդերացած եվրոպացիների նման, արդեն ստիպում է, որ մարդիկ բավարարվեն մարմնի չորս մասերը լվանալով և Ձեզ, ձեր իշխանություններին անիծեն ու հայհոյեն:
Դուք քաղաքապե՞տ եք, թե՞ փորձանք:


Չնայած, ձեր ողջ իշխանությունն է փորձանք:
Ինչ լավ բան կա՝ ոչնչացրիք ու քարուքանդ արեցիք, հիմա էլ Երկիրն եք ավիրում:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 7549

Մեկնաբանություններ